Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒՍԻՆ ԷԼ ՁԵՌՆՏՈՒ Է



France press լրատվական գործակալությունը հայտնել է, որ Եվրամիությունը պատրաստվում է վերացնել Չինաստանի նկատմամբ դեռ 1989թ. գործող ռազմական տեխնիկայի և տեխնոլոգիաների մատակարարման արգելքը: Իսկ Չինաստանի փոխվարչապետը տեղեկացրել է, որ իր երկիրը պատրաստ է օգնելու Եվրոպային պարտքերի բեռը թեթևացնելու հարցում: Այսպիսով, որոշումն ընդունելը ձեռնտու կլինի երկու կողմերին էլ: Չինաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու ռազմական նորագույն տեխնոլոգիաների շուկա, համալրելու բանակի զինտեխնիկան ժամանակակից միավորներով, էապես ավելացնելու անընդհատ զարգացող զինուժի հարձակողական հնարավորությունները, ինչու չէ, նաև ուսումնասիրելու և սեփական արտադրություն կազմակերպելու: Արդեն նշված ֆինանսական օգուտից բացի, ռազմական նշանակության արտադրանք թողարկող եվրոպական մի շարք ընկերություններ կապահովվեն պատվերներով: Նշենք, որ այժմ դրանցից շատերը ֆինանսական դժվարություններ ունեն, կրճատվել են թեԲ ներքին, թեԲ արտաքին շուկայի պահանջարկը, որոշ հեռանկարային նախագծեր նույնիսկ փակվել են, ինչպես, օրինակ` բրիտանական ծովային հետախույզ ինքնաթիռների ծրագիրը (nvo.ru):

Խորագիր՝ Նորություններ


01/02/2011