ԿԾԱՌԱՅԻ ԵՎՍ 20 ՏԱՐԻ
Տոպոլ-Մ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները Ռուսաստանի Դաշնության սպառազինության մեջ կմնան առնվազն քսան տարի: Մի քանի տարի հետո դրանց ծառայության երաշխիքային ժամկետը կլրանա, և պաշտպանության նախարարությունը ծրագրում է ավելացնել հրթիռների շահագործման հնարավորությունը: Այս հրթիռները մարտական հերթապահության են կանգնեցվել 1997թ.` սկզբնական շրջանում ունենալով տասնհինգ տարվա երաշխիքային ժամկետ: Ամեն տարի կատարվող հետազոտությունների և փորձարկումների արդյունքում օգտագործման ժամանակը զգալիորեն ավելացել է: Միաժամանակ հայտարարվել է, որ Տոպոլ-Մ հրթիռներն աստիճանաբար փոխարինվելու են նոր սերնդի ՌՍ-24 <Յարս> հրթիռներով (nvo.ru):
Խորագիր՝ Նորություններ