ԱՆՍԱՐՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Անօդաչու թռչող սարքերի ամերիկյան նոր համակարգը մոտ ժամանակներում չի ներդրվի ԱՄՆ զինված ուժերում՝ բացահայտված բազմաթիվ անսարքությունների պատճառով: Փորձարկումների համար պատասխանատու ավիաբազայում Gorgon Stare համակարգը անվանել են անարդյունավետ և ոչ պիտանի` առաջարկելով չընդգրկել այն մարտական խնդիրների կատարման մեջ: Համակարգը բաղկացած է ցերեկային և գիշերային տեսանելիության տասներկու տեսախցիկներից, նախատեսված է մեծ տարածության վրա ընդլայնված դիտման, հետախուզման խնդիրներ կատարելու համար: Նոր համակարգի նախագծման ընդհանուր արժեքը շուրջ 450 միլիոն դոլար է: Ավելի վաղ հայտարարվել է, որ մի քանի ամսից ԱՄՆ օդուժը Աֆղանստանում կսկսի կիրառել այն: Այժմ լրացուցիչ փորձարկումներ են ընթանում (lenta.ru):
Խորագիր՝ Նորություններ