ԲՐԻՏԱՆԱՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի անվտանգության ապահովմանը ընդառաջ Անգլիայի հարավում սկսվել են մեծածավալ զորախաղեր, որոնք անցկացվում են օդում, ծովում ու ցամաքում և կշարունակվեն մինչև մայիսի 10-ը: Զորախաղերի անցացման շրջանն ընդգրկում է Լոնդոնը, հարևան կոմսություններն ու ծովափնյա Ուեյմութ առողջարանը, որը լինելու է առագաստանավային սպորտի օլիմպիական մրցումների կենտրոնը:
Զորախաղերը սկսվել են «Eurofighter Typhoon» բազմանպատակային կործանիչների ժամանումով Լոնդոնի Նորթհոլթ օդանավակայան, որը թեև պատկանում է թագավորական ռազմաօդային ուժերին, սակայն հիմնականում սպասարկում է մասնավոր ավիաչվերթներ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր կործանիչներ չէր ընդունել:
Խորագիր՝ Նորություններ