ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱԿԱՖԱՇԻՍՏՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՌՈՒՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ
Լատվիայի հակաֆաշիստական ճակատը հայտարարել է, որ Էստոնիայում ֆաշիզմը ֆինանսավորում են ռուս օլիգարխները, որոնք, հենց գործը հասնում է փողին, հայրենասիրությունը մղում են հետին պլան և բացահայտորեն դեմ գնում անգամ սեփական պետության պաշտոնական քաղաքականությանն ու մոռանում իրենց ռուսաստանցի հայրենակիցներին: Հայտարարությունում նշվում, է որ «անգամ այն բանից հետո, երբ Էստոնիայի իշխանությունները ցուցադրական ջանքերով ու դաժան բռնություններով քաղաքի ծայրամաս փոխադրեցին Ազատարար Զինվորի արձանը, ռուսաստանյան օլիգարխները դեռեւս շարունակում են ներդրումներ կատարել Էստոնիայի տնտեսությունում, դրանով իսկ հովանավորելով զառամյալ նացիստներին ու նրանց կողմնակիցներին»:
Լատվիայի հակաֆաշիստական ճակատը նման մեղադրանքներ է ներկայացրել մասնավորապես Օլեգ Դերիպասկայի, Եվրոպական հրեական կոնգրեսի նախագահ Վյաչեսլավ Կանտորի, «ВТБ24» բանկի ղեկավարության նկատմամբ և հայտարարել, որ սա աննորմալ իրավիճակ է Ռուսաստանի նման մեծ տերության համար, և հարկ է խոստովանել, որ «ռուսական բթամիտների վրա չեն տարածվում ոչ պետական օրենսդրությունը և ոչ էլ պետական քաղաքականությունը: Հետեւաբար անհարմար է անգամ խոսել հայրենասիրության ու պատմական հիշողության մասին»:
Խորագիր՝ Նորություններ