ԻՐԱՆՆ ՈՒ ԿԺԴՀ-Ն ԴԵՌԵՎՍ ՉՈՒՆԵՆ ՄԵԾ ՀԵՌԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐ
Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Սերգունը: Նրա պնդմամբ, ավելի քան 5,5 հազար կիլոմետր գործողության շառավիղ ունեցող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ունեն միայն պաշտոնապես ճանաչված միջուկային տերությունները: Իսկ միջին հեռահարության հրթիռներ ունեն քիչ թվով պետություններ` Իսրայելը, Հնդկաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան ու Պակիստանը, որոնք ունենալով զարգացած հրթիռաշինություն՝ ձգտում են տարածաշրջանային առաջնորդի դերին, սակայն պաշտոնապես չեն համարվում միջուկային տերություններ:
ՌԴ գլխավոր հետախուզական վարչության պետի պնդմամբ, վերջին քառորդ դարի ընթացքում աշխարհում բավական նվազել է հրթիռային զենքի կիրառման սպառնալիքը, քանի որ այս ընթացքում ռազմավարական բալիստիկ հրթիռների համաշխարհային զինանոցը կրճատվել է 75, իսկ միջին հեռահարության հրթիռների քանակը`80 տոկոսով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական