ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶՈՐԱԿՈՉ ՊԵՐՄԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ
Երկրամասի զինվորական կոմիսարը հայտնել է, որ զորակոչիկները կարող են իրենց ծառայությունն անցկացնել սոցիալական նշանակության հիմնարկներում և հիվանդանոցներում ու առողջարաններում խնամել հիվանդներին, աշխատել „Почты России” ընկերության բաժանմունքներում և անգամ… բալետի թատրոնններում: Նրա խոսքով, «նորակոչիկ պարողներից չեն հրաժարվի նույնիսկ երկրի առաջատար մշակութային հաստատությունները»:
Սակայն կա մի «բայց». նրանց համար ծառայության ժամկետը մեկուկես տարի է, ի տարբերություն իրական զինված ուժերում ծառայողների, որոնք մեկ տարի անց զորացրվում են:
Խորագիր՝ Նորություններ