ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՆՈՐ ՌՏԿ-Ն
Արմավիրի նոր սերնդի «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանը մինչև տարեվերջ կընդգրկվի մարտական հերթապահությունում: Փորձնական-մարտական հերթապահության ընթացքում հաստատվել են կայանի բոլոր տեխնիկամարտավարական բնութագրերը: «Վորոնեժ» տիպի ռադիոտեղորոշիչ կայաններ արդեն իսկ գործում են Լենինգրադի և Կալինինգրադի մարզերում, իսկ ևս մեկն այս ամիս փորձական-մարտական հերթապահության կվերցվի Իրկուտսկի մարզում:
«Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանները շահեկանորեն տարբերվում են նախորդ սերնդի «Դնեպր» ու «Դարյալ» կայանքներից: Կալինինգրադի կայանքն ունի գործողության վեց հազար կիլոմետր շառավիղ և կարող է միաժամանակ վերահսկել 500 օբյեկտների: Ընդ որում, գործարկվող կայանքների հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են:
ՌԴ պաշտպանության նախարարությունը ծրագրում է մինչև 2020 թվականը նորերով փոխարինել հրթիռարձակումների հեռավոր հայտնաբերման բոլոր խորհրդային ռադիոտեղորոշիչ կայանքները:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական