ԻՆՔՆԵՐՍ ԿԳՏՆԵՆՔ ՁԵԶ ՎՐԱ ԹՌՉՈՂ ՀՐԹԻՌՆԵՐԸ
ԵվրոՀՀՊՊ խնդիրներին նվիրված Մոսկովյան կոնֆերանսում ՌԴ օդատիեզերական զորքերի հակահրթիռային պաշտպանության դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Լյապորովը հայտարարել է, որ ՌԴ եվրոպական մասում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը կարող են հայտնաբերել ցանկացած ուղղությունից Եվրոպայի վրա արձակված բալիստիկ հրթիռները, իսկ թիրախների գերճշգրիտ նշանադրումները կիրականացնեն Ռուսաստանում ու նրա սահմաններից դուրս գտնվող հակահրթիռային հարվածային համալիրները:
Ըստ գեներալի, երրորդ երկրներն ունեն գործողության 2,5, իսկ հեռանկարում մինչև 5.000 կիլոմետր շառավիղ և հակահրթիռային պաշտպանության ռուսաստանյան համակարգը հեշտորեն կարող է չեզոքացնել դրանց, քանի որ 12-ից 16 րոպեների ընթացքում Եվրոպա հասնող այս հրթիռները հայտնաբերվում են արձակումից հետո առաջին երկու րոպեների ընթացքում և ճշգրիտ տվյալները, որոնք կարող են ծառայել որպես նշանադրում, կարող են տրվել շահագրգիռ բոլոր կողմերին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական