ԱԼՔԱԻԴԱՆ ԵՄԵՆՈՒՄ 20 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՍՊԱՆԵԼ
Դա տեղի է ունեցել կառավարական զորքերի երկու հենակետի վրա գրոհայինների իրականացրած հարձակման ընթացքում, որը պատասխանն էր նախօրեին ավիահարվածի միջոցով Ալքաիդայի ղեկավարներից Ֆահդա Մոհամմեդ Աահմեդ Ալ-Կուսոյի ոչնչացման: Վերջինս կասկածվում էր եմենյան նավահանգստում ամերիկյան ռազմածովային ուժերի 17 զինծառայողի մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողության կազմակերպման համար:
Խորագիր՝ Նորություններ