ՀՐԱՊԱՐԱԿԻՑ… ԲԱՆԱԿ
Ռուսաստանյան ընդդիմության կազմակերպած «Միլիոնների երթի» ընթացքում բերման ենթարկված զորակոչային տարիքի` մինչև 27 տարեկան շուրջ 100 անձանց ոստիկանական բաժանմունքներում հանձնվել են զորակոչի ծանուցագրեր: Մոսկվայի զինվորական կոմիսարի տեղակալ Վալերի Աստանինի հավաստմամբ, «նրանցից 70-ը երկար ժամանակ խուսափել են ծանուցագրեր ստանալուց և զորակոչին առնչվող մյուս միջոցառումներից, ուստի նրանց ծանուցագրեր են տրվել զինվորական հաշվառման տվյալների ճշգրտման նպատակով զինկոմիսարիատ ներկայանալու համար»:
Խորագիր՝ Նորություններ