ԱՄՆ-Ը ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՄԵՆ
Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, հիշեցնելով, որ իրենք ունեն Եմենի կառավարության ու բանակի հետ աշխատելու և «Ալ Կաէդայի» դեմ պայքարում նրանց օգնելու փորձ, սակայն չի հստակեցրել Եմեն ուղարկված հրահանգիչների թվաքանակը, այն անվանելով «աննշան»:
ԱՄՆ-ը Եմենի բանակի ուսուցումը դադարեցրեց 2011 թվականի վերջին, երբ այնտեղ սկսվեցին հակակառավարական զանգվածային հուզումներ: Անցած ավելի քան մեկ տարում սակայն, այս երկրում նկատելիորեն ակտիվացավ «Ալ Կաէդան», ինչն էլ անհանգստացրել է Վաշինգտոնին:
Խորագիր՝ Նորություններ