Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒԱՍԱՏԱՆՅԱՆ ՆՈՐ ԾԱՆՐ ՀՐԹԻՌԸ ԿՍՏԵՂԾՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻՑ ՈՉ ՇՈՒՏ



«Մեքենաշինության գիտաարտադրական միավորում» ռազմարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենի ռազմավարական նշանակության համալիրների գծով տեղակալ Անդրեյ Գորյաևի համոզմամբ, ռուսաստանյան նոր 100 տոննանոց և հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը, որը կփոխարինի հայտնի Р-36М2 «Воевода»-ին (արևմտյան դասակարգմամբ` «Сатана») և ունակ կլինի հաղթահարելու ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգը, լավագույն դեպքում պատրաստ կլինի 2022 թվականին: Վիճակագրությունը վկայում է, որ նոր սերնդի հրթիռի մշակման համար անհրաժեշտ է լինում առնվազն 10 տարի: Ընդսմին, մշակման ու փորձարկման ժամկետները մեծապես պայմանավորված են նաև մտահղացման մշակվածությամբ, նորարարական կամ նախորդների շարունակությունը լինելու հանգամանքով:

Նոր հրթիռի ստեղծման ծրագրերի մասին ռուսաստանյան մասնագետները հայտարարեցին 2009 թվականին, սակայն երկու տարի անց միայն որոշում ընդունվեց սկսելու մշակման աշխատանքները:

«Եթե շուրջ երեք տասնամյակ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ չեն իրականացվել, ապա հրթիռի ստեղծման ամենատարբեր փուլերում կարող են առաջանալ լուրջ բարդություններ, որոնք վաղօրոք անհնար էր կանխատեսել»-, ասել է Գորյաևը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/05/2012