ԲԵԼԳԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ
Վրացական իրավապաշտպան Մերաբ Բլադաձեի նախաձեռնությամբ բելգիական դատարանը քննության կառնի մի գործ, որով Վրաստանի նախագահը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցանքների, 2007 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման, 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմի հրահրման, ինչպես նաև իր քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:
Համաձայն Բելգիայում գործող օրենքների, երկրի դատարանները կարող են լսել օտարերկրյա քաղաքացիների դեմ քրեական գործեր, եթե դրանք վերաբերում են ցեղասպանությանը, ռազմական հանցագործություններին ու մարդկության դեմ հանցագործություններին:
Եթե դատարանը Սահակաշվիլիին մեղավոր ճանաչի, վերջինս չի կարող մուտք գործել Բելգիայի տարածք, հետևաբար նաև այցելել Եվրամիության` Բրյուսելում գտնվող կառույցներ, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի շտաբ-բնակարան: Ի դեպ, Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցության թեկնածու է:
Ենթադրվում է, որ դատական լսումները կսկսվեն այս ամիս:
Խորագիր՝ Նորություններ