45.000 ԵՎՐՈ` ԳՆԴԱԿԱՀԱՐՎԱԾ ԴԱՍԱԼԻՔԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է այդքան գումար վճարել Սվետլանա Պուտինցևային: Նրա որդին գնդակահարվել էր պատժախցից փախուստի փորձ կատարելու ժամանակ:
Պարտադիր ժամկետային զինծառայող Վալերի Պուտինցևը 2002 թվականի փետրվարին ինքնակամ լքել էր զորամասը, երեք օր անց բռնվել ու տարվել պատժախուց:
Փախուստը նման եղանակով կանխած կրտսեր սերժանտի գործողություններում հանցակազմ չի հայտնաբերվել, քանի որ ռուսաստանյան դատարանը վճռել է, որ նա գործել է կանոնադրության համաձայն: Իսկ ահա եվրոպական դատարանը որոշել է, որ ռուսական օրենսդրությամբ պետք է սահմանափակվի նման դեպքերում զենքի կիրառման իրավունքը, որպես ծայրահեղ միջոց:
Խորագիր՝ Նորություններ