Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԽՆԱ ՊԱՅՔԱՐ… ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ



Հարավկորեական հեղինակավոր աղբյուրների պնդմամբ, ԿԺԴՀ-ում վերջին տարիներին առնվազն երեք մարդակեր հրապարակային մահապատժի է դատապարտվել: Այդ մասին են վկայում հյուսիսկորեացի 230 փախստականի պատմածները: Նրանցից մեկն անգամ կարողացել է իր հետ Հարավային Կորեա անցկացնել նաև նման մի քրեական գործի նյութեր: Ընդ որում, նկատվել են նաև մարդու միսը սև շուկայում ոչխարի մսի անվան տակ վաճառքի փորձեր:

Հյուսիսային Կորեայում մարդակերության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ, սակայն, անհնար է ձեռք բերել երկրում տիրող բռնապետության պատճառով: Իսկ ահա մարդակերության պատճառը երկրում սննդամթերքի սարսափելի պակասն է, որն 90-ականների կեսերին վերածվեց երկու միլիոն մարդու կյանք խլած սովի: Բայցեւայնպես, Փխենյանն իր ունեցած աղքատիկ միջոցներն ուղղում է սպառազինության հզորացմանն ու միջուկային և հրթիռաշինական ծրագրերի իրականացմանը:

Խորագիր՝ Նորություններ


11/05/2012