ԱՄՆ-Ը ՆՈՐ ՀԱԿԱՀՐԹԻՌ Է ՓՈՐՁԱՐԿԵԼ
Չիկագոյում մայիսի երրորդ տասնօրյակում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ ռազմածովային ուժերը հաջողությամբ են իրականացրել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի մաս կազմող նոր` ծովային բազավորման երկրորդ սերնդի «Standard Missile-3 (SM-3) Block 1B» հակահրթիռի արդիականացված տարբերակը, որը բավականին մտահոգում է Մոսկվային: Հավայան կղզիների մերձակայքում արձակված նոր հակահրթիռը հաջողությամբ խոցել է գործողության փոքր շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռը:
Միաժամանակ հաղորդվում է, որ Պակիստանն էլ հաջողությամբ փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ “Шахин” բալիստիկ հրթիռը: Սա Իսլամաբադի պատասխանն էր ապրիլի 19-ին Հնդկաստանի զինված ուժերի ավելի քան հինգ հազար կիլոմետր գործողության շառավիղ ունեցող “Агни-5” միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական