Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ



ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած հերթական զեկույցում հաստատվում է, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման երրորդ համաձայնագրով նախատեսված շրջանակներում Միացյալ Նահանգները միջուկային սպառազինության քանակով դեռևս առաջ է Ռուսաստանից: Ներկայում Միացյալ Նահանգներն ունի 1.737 մարտագլխիկ կրող ցամաքային ու ծովային բազավորման 812 բալիստիկ հրթիռներ և ծանր ռմբակոծիչներ, այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունն ունի 494 միավոր այսօրինակ սպառազինություն, որոնց վրա տեղադրված է 1.492 մարտագլխիկ:

ԱՄՆ-ն ունի կիրառման պատրաստ և կամ պահեստավորված վիճակում գտնվող 1.004 արձակման սարքավորում, իսկ Ռուսաստանը`881-ը:

2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագիրը Մոսկվային ու Վաշինգտոնին պարտավորեցնում է կրճատել ու սահմանափակել բացազատված ու չբացազատված ռազմավարական հարձակողական սպառազինությունների քանակը, որոնց գտնվելու վայրի, տեղաշարժի և մնացյալ ամեն ինչի մասին տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ամեն տարի գարնան ու աշնան առաջին օրը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


16/05/2012