ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ
ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը քննարկել է երկրի պաշտպանական արդյունաբերության համար ակադեմիայի համակարգում իրականացվող հետազոտությունների վիճակն ու առաջարկել ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորման հաշվին ընդլայնել կատարվող աշխատանքների ծավալները: Իսկ առայժմ հետազոտություններն իրականացվում են ակադեմիայի բյուջեի հաշվին, քանի որ այդ նպատակով պետական ֆինանսավորում չկա:
Ըստ եղած տեղեկատվության, հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել աշխատելու ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած ծրագրերով, ինչպես նաև ներկայացնել սեփական առաջարկները, ինչը կկատարվի արդեն այս ամսվա ընթացքում:
Խորհրդային ժամանակներում գիտությունների ակադեմիայի համակարգում իրականացվող հետազոտությունների 40 տոկոսը վերաբերում էր երկրի պաշտպանունակությանը, իսկ այժմ խոսքն ընդամենը մի քանի տոկոսի մասին է, այնինչ, ակադեմիկոսների համոզմամբ, առանց հիմնարար գիտությունների զարգացման անհնար է ստեղծել սպառազինության նոր նմուշներ:
Խորագիր՝ Նորություններ