Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ



Սիրիայի Իդլիբ նահանգի Շան-Շեյխուն բնակավայրում ականի վրա պայթել է ՄԱԿ դիտորդներին տեղափոխող ավտոմեքենան: Յոթ խաղաղապահներից ոչ ոք չի տուժել: Նրանք սակայն, անկարող են այլևս եղել շարունակելու ճանապարհը և վերադառնալ իրենց հենակայան: Ընդիմության զինված թևի` Սիրիական ազատ բանակի ներակայցուցիչները հայտարարել են, որ իրենք ուղեկցում էին այդ ավտոմեքենան:

Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 9.000 և փախստական դարձել շուրջ 230.000 մարդ: Եվս մեկ միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:

Խորագիր՝ Նորություններ


16/05/2012