ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱԹՍ-ՆԵՐ Է ԳՆՈՒՄ
Համաձայն ՌԴ պաշտպանական արդյունաբերության համալիրի` անունը հրապարակել չցանկացած աղբյուրի, գործարքի արժեքը կկազմի շուրջ 53 միլիոն ԱՄՆ դոլար: Նման մեծ գումարով նախատեսվում է «Aeronautics Defense Systems» ընկերությունից ձեռք բերել «Orbiter 2», «Aerostar» և «Skystar» տիպի ութական ղեկավարման համակարգ: Գնվող անօդաչու թռչող սարքերի թիվը դեռ 48-ից կարող է աճել մինչև 72:
Ավելի վաղ Մոսկվան փորձարկման նպատակով Թել-Ավիվից գնել էր 10 ԱԹՍ և հայտարարել, որ նրանց արդյունավետ աշխատանքի դեպքում կգնվի նաև նոր խմբաքանակ:
Ընդ որում, առաջիկայում Ռուսաստանն ինքը կարող է դառնալ ԱԹՍ արտահանող երկիր. մայիսի սկզբին հայտարարվեց, որ ռուս մասնագետները Վենեսուելայում փորձարկումների են նախապատրաստում օդային հետախուզման ու դիտարկման «Рубеж-2» և «Рубеж-10» անօդաչու թռչող համակարգեր, որոնց փորձարկումը նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Գոհացուցիչ արդյունքների դեպքում Վենեսուելան կգնի մինչև մի քանի տասնյակ նման սարքեր:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական