Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԹԱՂԵՆ ՖԱՇԻՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ



Կաունասում հանդիսավորապես հուղարկավորվելու համար ԱՄՆ-ից Լատվիա է տեղափոխվել ֆաշիստական օկուպացիայի սկզբնական շրջանում մի քանի ամիս հանրապետության ժամանակավոր կառավարությունը գլխավորած Յոուզաս Բրայզայտիսի (Ամբրազյավիչյուսի) աճյունը: Լիտվայի ազատագրման ժամանակ նա փախել էր Գերմանիա, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ և մահացել էր 1974 թվականին:

Վերաթաղման ծախսերը հոգում է Լատվիայի կառավարությունը, որի անդամները, սակայն, ներկա չեն գտնվի արարողությանը:

Հանդիսավոր վերաթաղման կապակցությամբ բողոք է հայտնել Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը, հիշեցնելով, որ ֆաշիստական օկուպացիայի տարիներին ոչնչացվեց Լատվիայի հրեա բնակչության 95 տոկոսը, եւ որ այդ ոճրագործության մեջ զգալի դեր ուներ նաև Յոուզաս Բրայզայտիսը, ում կառավարությունն արդեն 1941 թվականի հունիսի 30-ին որոշում ընդունեց հրեաների համար համակենտրոնացման ճամբար հիմնելու մասին, իսկ նույն թվականի դեկտեմբերին հանրապետությունում արդեն 180.000 հրեա էր ոչնչացվել:

Կաունասի քաղաքապետը, որ դիմավորել է նախկին վարչապետի աճյունը, կատարել է տրամագծորեն հակառակ հայտարարություն. «Լատվիայի ժամանակավոր կառավարությունը մեծ գործ է կատարել պետության անկախության վերականգնման համար, իսկ ԱՄՆ կոնգրեսը, որը ժամանակին քննել էր Լատվիայի ժամանակավոր կառավարության գործունեությունը, Բրայզայտիսին որևէ մեղադրանք չի ներկայացրել»:

Խորագիր՝ Նորություններ


18/05/2012