ՈՒԹ ՏԱՐԻ` ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Սվերդլովսկի մարզային դատարանը ութ տարվա ազատազրկման է դատապարտել “НПО Автоматики имени академика Семихатова” փակ գիտաարտադրական միավորման աշխատակից Ալեքսանդր Գնիտեևին, որ փողի դիմաց հավաքել և արտասահմանյան մի պետության հատուկ ծառայություններին է հանձնել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ռուսաստանյան հրթիռային տեխնիկայի, մասնավորապես “Булава” հրթիռում կիրառվող նորագույն մշակումների մասին: Դավաճանն իր պատիժը պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում:
“НПО Автоматики имени академика Семихатова” փակ գիտաարտադրական միավորումն արտադրում է հրթիռային ու տիեզերական տեխնիկայի ղեկավարման համակարգեր ու ռադիոէլեկտրոնային ապարատուրա, իսկ խորհրդային տարիներին հիմնականում արտադրում էր ծովային բազավորման միջմայրցամաքային բալիստիկ հհրթիռների ղեկավարման համակարգեր:
Խորագիր՝ Նորություններ