ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ
Կրտսեր սերժանտ Անդրանիկ Ավետիսյանի ծառայությունը շուտով կավարտվի։ Նա սակրավորային հետախուզական ջոկի հրամանատար է։ Ծառայությունը կատարել և կատարում է բարեխղճորեն, ինչի համար էլ պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով, այլ պարգևներով։ Անդրանիկը, 2006թ. ավարտելով մայրաքաղաքի N 192 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։ 2010-ին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ։
-Եղել եմ առաջնագծում, մասնակցել եմ ճամբարային հավաքների և զորավարժությունների, երբեք չեմ դժվարացել, միշտ կատարել եմ հրամանատարներիս հրամանները և շարժվել նրանց խորհրդով։ Հայտնի բան է՝ սակրավորը չպետք է սխալվի։
Խորագիր՝ #19 (935) 17.05.2012 – 23.05.2012, Ազգային բանակ