Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՍԱԴԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ԱՆԿՄԱՆԸ



«CNN»-ը հենվելով իր ամերիկյան աղբյուրների վրա, հայտարարել է, թե Միացյալ Նահանգները, պատրաստվելով Բաշար Ասադի վարչակարգի մոտալուտ անկմանը, անհրաժեշտ են համարում իշխանության տապալման դեպքում Սիրիայում քիմիական ու կենսաբանական զենքի պահեստները պահպանելու նպատակով շտապ զորքեր մտցնել այդ երկիր, ինչի վկայությունն է Հորդանանում ամերիկյան «կանաչ բերետների» ներկայությունը:

Թեև ապրիլի սկզբից կրակի դադարեցմանը, Սիրիայում իրավիճակը վերջին շրջանում կտրուկ սրվել է: Շատերը դա բացատրում են այն հանգամանքով, որ իշխանությունից ու ընդիմությունից բացի, հակամարտության մեջ է ներգրավվել նաև երրորդ կողմը` «Ալ Քաիդան», որի անդամներն են ըստ երևույթին իրականացրել վերջին արյունալի ահաբեկչությունները:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


23/05/2012