ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐ «ԱԼ-ՇԱԲԱԲԻ» ԴԵՄ
Սոմալիի բանակն Աֆրիկյան միության օժանդակությամբ լայնածավալ հարձակում է սկսել իսլամ արմատական «Ալ-Շաբաբ» զինված խմբավորման ստորաբաժանումների վրա: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից 30 կիլոմետր դեպի արևմուտք ընթացող մարտերին մասնակցում են տանկեր և հրետանի: Իսկ Մոգադիշոյում «Ալ-Շաբաբ»-ի կազմավորումներին դուրս շպրտելուց հետո կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն:
Իսլամ արմատականները մայրաքաղաքից իրենց հեռանալը ներկայացնում են ոչ թե նահանջ, այլ մարտավարական քայլ:
1991 թվականին Մոհամմեդ Սիադա Բարրեի` ավելի քան երեք տասնամյակ ձգված բռնապետության անկումից հետո Սոմալին փաստականորեն դադարեց գոյույուն ունենալ որպես միասնական պետություն: Միջազգային հանրությունը երկրի օրինական իշխանություն է համարում Սոմալիի դաշնային կառավարությանը, որը սակայն, վերահսկում է միայն մայրաքաղաքն ու հարակից շրջանները, իսկ մյուս վայրերում իշխանությունը պատկանում է տեղական կլաններին ու իսլամ արմատական խմբավորումներին:
Խորագիր՝ Նորություններ