Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅՈՒՄ ԽՄԲԱԳՐՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ



Երկրի զանգվածային լրատվամիջոցներին կարգադրվել է «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցության փոխարեն հետայսու օգտագործել «1941-1945 թվականների պատերազմ» կապակցությունը:

«Հայրենական մեծ պատերազմ» բառերը թուրքմենական հեռուստառադիոեթերում վերջին անգամ հնչեցին մայիսի 9-ին: Նույն օրն էլ երկրի մշակույթի նախարարությունը բոլոր գլխավոր խմբագիրներին բացատրեց, թե հետայսու ինչ արտահայտություն օգտագործել, միաժամանակ ակնարկելով, որ հրամանն ավելի վերևից է: Միաժամանակ, Թուրքմենիայում աշխատում են հնարավորինս լռության մատնել այս կարգադրությունը, քանի որ զգուշանում են Մոսկվայի բուռն արձագանքից:

Ընդ որում, երկրի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովը Մեծ Հայրենականն օգտագործում էր իր պաշտամունքի ամրապնդման համար և մարտում զոհված հորը 2000 թվականի մայիսին շնորհեց Թուրքմենստանի հերոսի բարձրագույն կոչում: Իսկ ներկա նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պապը ևս մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու բուժհանձնաժողովի որոշմամբ զորացրվել ծանր բեկորային վերքեր ստանալուց հետո:

Խորագիր՝ Նորություններ


23/05/2012