Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԻԲԻԱ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ԶԵՆՔԸ ԵՎՍ ՄԻ ՕՐ ԿՐԱԿՈՒՄ Է



Լիբիական լրատվամիջոցները հայտնում են, որ Մուամմար Քադաֆիի ծննդավայր և «Լիբիական հեղափոխության առաջնորդին» մինչև վերջ իր հավատարմությունը ցուցաբերած Սիրտ քաղաքում կանխվել է «լիբիացի քաղաքագետների խմբին» տեղափոխող ինքնաթիռը վայրէջքի պահին ոչնչացնելու փորձը: Անվտանգության ծառայությունների աշխատակիցները, նկատելով կասկածելի ավտոմեքենան, փորձել են շրջապատել, սակայն մեքենայում գտնվողները, կրակ բացելով, հասցրել են թաքնվել: Ահաբեկիչները թողել են երկու հակատանկային նռնականետ, պայթուցիկ սարք և խոշոր տրամաչափի գնդացիր:

Խորագիր՝ Նորություններ


24/05/2012