Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՄԵՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԻՍԼԱՄ ԱՐՄԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՋԱԽՋԱԽՎԵԼ ԵՆ



Եմենի բանակի հրամանատարությունը հայտարարել է «Ալ Քայիդան Արաբական թերակղզում» կազմակերպության գրոհայիններից երկրի հարավային Աբյան նահանգը, նրա վարչական կենտրոն Զանջիբարն ու բոլոր կարևոր կետերն ազատագրելու մասին: Վերջին մարտերը տևել են 48 ժամ, որոնց ընթացքում զոհվել է կառավարական ուժերի 9 զինծառայող և ոչնչացվել են 60 գրոհային: Իսկ նախօրեին, Զանջիբարի կարևոր դիրքերը գրավելիս բանակը ոչնչացրել էր ևս 62 իսլամ գրոհային: Սպանվածների թվում շատ են հարևան Սոմալիից եկած գրոհայինները:

Անցած տարի, օգտվելով երկրում տիրող անկայունությունից, «Ալ Քայիդան» գրավել էր երկրի հարավային շրջանները, իսկ ստանձնելով իշխանությունը` Եմենի նոր նախագահ Աբդ Ռաբբո Խադին երդվել էր ոչնչացնել կազմակերպության Եմենի մասնաճյուղը:

Խորագիր՝ Նորություններ


29/05/2012