ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
“Национальная оборона” հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի պնդմամբ, առաջիկա վեց տարիների ընթացքում Ռուսաաստանը կարող է սպառազինության արտահանման ծավալները մեծացնել 25 տոկոսով` այժմյան տարեկան 13 միլիարդից հասցնելով 16-18 միալարդ ԱՄՆ դոլար գումարի:
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տվյալներով, 2012 թվականին նախատեսվում է արտահանել 13,5 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն, 2011 թվականի 13,2 միլիարդի դիմաց:
Այս պահին ռուսական պաշտպանական արդյունաբերությունն ունի արտահանման 40 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվեր, որը փոքր-ինչ պակաս է 2011 թվականի ցուցանիշից, ինչը բացատրվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Արտահանման առաջատարը ավիաշինությունն է, որին հետևում է ռազմածովային ուժերի համար նախատեսված արտադրանքը, ապա ցամաքային զորքերի համար նախատեսված սպառազինությունը, իսկ չորրորդ տեղում հակաօդային պաշտպանության համալիրներն են:
Ռուսական սպառազինության հիմնական ներմուծողը Հնդկաստանն է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական