ՍԻՐԻԱՑԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Ընդիմադիր Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչները պահանջում են Իրանից վերադառնալիս Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում պատանդառված 11 լիբանանցի ուխտավորներին փոխանակել գերի գրոհայինների հետ և հայտարարում, որ բացառվում է ուխտավորներին փրկագնի դիմաց ազատ արձակելը: Ընդիմությունը պնդում է, որ իրեն «Հեղափոխության նահատակներ» անվանող բրիգադի ձեռքում գտնվող 11 ուխտավորները Լիբանանի շարքային քաղաքացիներ չեն, այլ Ասադի վարչակարգի դաշնակից «Հըզբոլլահ» կազմակերպության անդամներ:
«Հըզբոլլահն» իր հերթին ավելի վաղ հայտարարել է, որ 11 պատանդներն ազատ են արձակվել և գտնվում են անվտանգ վայրում:
Խորագիր՝ Նորություններ