ԿԴԱՏԵՆ ՀԱԿԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մոսկվայի մարզում շուտով կսկսվի զորամասերից մեկի ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական զենքից պաշտպանության վաշտի հրամանատար Սերգեյ Մալյուտինի դատավարությունը: Նա մեղադրվում է անձնակազմի ուսուցումը հակամանկավարժական եղանակներով իրականացնելու և, պաշտոնական լիազորությունները վերազանցելով, ենթակաների նկատմամբ բռնության կիրառելու համար: Հրաձգարանում անցկացվող պարապմունքների ընթացքում հակագազ ստանալու հարցում թերացած ստորաբաժանման զինծառայողներին տալով «գազեր» հրամանը և անձնակազմին առանց հակագազի շուրջ 10 րոպե պահելով ծխագլանակնակների գործողության գոտում: Նման «շոկային» մեթոդներով ուսուցման հետեւանքով ութ զինծառայող դիմել է բուժսանմաս: Նրանցից երկուսը հոսպիտալացվել են և ուղարկվել ստացիոնար բուժման:
Առժամանակ անց, դժգոհ մնալով զորանոցի հատակի մաքրությունից, Մալյուտինը զինծառայողին պարտադրել էր գլխարկով մաքրել հատակը, ապա գլխարկի փոխարեն նրա գլխին հագցրել աղբամանը:
Խորագիր՝ Նորություններ