Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԿՀԱՍՏԱՏՎԻ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԼԱՆԸ



ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև 2016 թվականը երկրի պաշտպանության պլանը պետք է հաստատվի այս տարվա դեկտեմբերին, իսկ զինված ուժերը պետք է հասնեն որակական նոր մակարդակի: Մինչև տարեվերջ ՌԴ զինված ուժերը կանցկացնեն 300 զորավարժություն, այդ թվում նաև Արկտիկայում անկացվելիք ծովային արշավներն ու զորաշարժերը: Ընդ որում, ընթացիկ տարում արդեն իսկ անց է կացվել 280 զորավարժություն: Այսուհետև դրանց ընթացքոււմ մշակվելու են ոչ միայն պաշտպանական, այլև հակաահաբեկչական խնդիրներ:

Նախագահը միաժամանակ հայտնել է, որ ՌԴ օդադեսանտային զորքերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Շամանովին իր հրամանագրով շնորհվել է հերթական՝ գեներալ-գնդապետ զինվորական կոչում:

Խորագիր՝ Նորություններ


31/05/2012