Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱԿԱՆ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԱ՞ՎՆ Է, ԹԵ ՎԱ՞ՏԸ



Ամերիկյան հետախուզությունը երկրի ղեկավարությանը զգուշացրել է ձեռնպահ մնալ սիրիական ընդիմությանը զենքի մատակարարումից, քանի որ, ինչպես հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության գործերի կոմիտեի ղեկավար Մայք Ռոջերսը, «Մենք չգիտենք, թե այնտեղ որտեղ են վատ և որտեղ են լավ տղաները»:

Նա քննադատել է ինչպես երկրի նախագահի հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի կոշտ դիրքորոշումը, որը պահանջում է զենք մատակարարել սիրիական ընդիմությանը, այնպես էլ ներկա նախագահ Օբամայի չափազանց զգույշ կեցվածքը:

Քիչ ավելի վաղ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուգլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները փորձելու են հասնել Ասադի վարչակարգի դեմ ռազմական ուժի կիրառումը թույլատրող բանաձևի ընդունմանը ՄԱԿ անվտանգության խորհրդում:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


31/05/2012