Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

5 ԱՄԻՍ` ՖԻՆ ԼՐՏԵՍ-ԳԻՏՆԱԿԱՆԻՆ



Դանիայի դատարանը Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Տիմո Կիվիմակիին ռուսական հետախուզության հետ համագործակցելու մեղադրանքով դատապարտել է հինգ ամսվա ազատազրկման, ինչն անսպասելի էր գիտնականի համար, քանի որ կարծում էր, թե իրեն կարդարացնեն:

Ռուս-դանիական հարաբերություններին չվնասելու, ինչպես նաև դանիական հատուկ ծառայությունների աշխատանքի յուրահատկությունները չբացահայտելու համար դատավարությունը դռնփակ է եղել, և մեղադրանքների ու ապացույցների մասին քիչ բան է հայտնի:

Գիտնականը պնդում է, որ ինքը միայն հանդիպել է տարբեր դիվանագետների հետ, այդ թվում նաև՝ ԱՊՀ պետություններից, խոստովանել է, որ պարգևավճարի դիմաց նրանց համար Դանիայի ու այլ պետությունների իրավիճակի քաղաքական վերլուծություններ է կատարել, սակայն չի համագործակցել հատուկ ծառայությունների հետ:

Կիվիմակին դատապարտվել է Դանիայի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: Այն հայտնի է որպես «լրտեսության համար թեթև հոդված» և նախատեսված է այն անձանց համար, որոնք անմիջականորեն պետական գաղտնիք չեն բացահայտել, սակայն նպաստել են Դանիայում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությանը:

Խորագիր՝ Նորություններ


01/06/2012