Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽԱՂԵՐ ԲԱԼԹԻԿ ԾՈՎՈՒՄ



Այսօր «Համագործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բալթիկ ծովում կմեկնարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի «Балтопс-2012» 40-րդ ռազմածովային խոշոր զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: Զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ 11 պետություն, ինչպես նաև՝ Ռուսաստանը, որի ռազմածովային ուժերը կներկայացնեն «Կալինինգրադ» մեծ դեսանտային նավը և ծովային հետևակի մեկ ստորաբաժանում, իսկ ընդհանուր առմամբ, զորախաղերում ներգրավված են 20 վերջրյա նավեր և նույնքան ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:

Զորախաղերի ընթացքում նավերից կիրականացվի ծովային ու օդային նշանակետերի հրետանային խոցում, կմշակվեն նավերի ջոկատի կազմում զորաշարժերի հմտությունները, կանցկացվեն վթարային վիճակում գտնվող նավերի, ջրերում խեղդվողների փրկության, ինչպես նաև կապի զորախաղեր: Կանցկացվեն նաև պայմանական հակառակորդի սուզանավի որոնման ու ոչնչացման, կասկածելի նավի խուզարկության և հակահաբեկչական բովանդակությամբ միջոցառումների համատեղ գործողություններ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


01/06/2012