Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂՆԻ «ՔԱՐ-ԼՐՏԵՍՆԵՐ»



2014 թվականի ավարտին զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո Պենտագոնն այդ երկրում կթողնի բռաչափ քարի մեծությամբ դիտարկող սարքեր, որոնք ամենաանհավական տեղերում կլրտեսեն աֆղանական զինված կազմավորումներին:

Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մշակած «քար-լրտեսները», իրականացնելով շրջապատի մշտական դիտարկում, կասկածելի ակտիվության յուրաքանչյուր դրսևորման մասին իսկույն կհայտնեն կենտրոն: «Lockheed Martin»-ի մասնագետների հավաստմամբ, հանգամանքների բարեհաջող զուգորդման դեպքում այս սարքերի որոշ մոդելներ կարող են աշխատել մինչև 20 տարի: Արևային էներգիայով աշխատող սարքերը, որոնցից յուրաքանչյուրն արժե մոտ 1.000 ԱՄՆ դոլար, հեշտորեն ձուլվելով տեղանքի համապատկերին, նետվելու են ավտոճանապարհների և գյուղերի մերձակայքում, լեռնանցքներում ու քարավանների արահետներում:

Շուրջ կես դար առաջ Միացյալ Նահանգները նման սարքեր է տեղադրել Վիետնամում` այսպես կոչված «Հո Շի Մինի արահետներում», իսկ վերջին տարիներին` Իրաքում ու Աֆղանստանում տեղակայված ռազմաբազաների մոտակայքում: Դրանք, սակայն, անհամեմատ ավելի մեծ ու տեխնիկապես անկատար են, քան նոր մոդելները:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական


01/06/2012