ԱՄՆ-Ը ՏԵՂՅԱԿ Է ԶԵՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻՑ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգություն է հայտնել Սիրիային ռուսաստանյան սպառազինության մատակարարման առնչությամբ և նշել, որ «Վաշինգտոնում տեղյակ են նվազագույնը վերջին մեկ տարվա ընթացքում խիստ պարբերական բնույթ կրող զենքի առաքումներից», ինչը նպաստում է Ասադի վարչակարգի ուժեղացմանը:
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Մոսկվան Դամասկոսին չի վաճառում այնպիսի սպառազինություն, որը հնարավոր լիներ օգտագործել բնակչության դեմ:
Իսկ ՌԴ արգործնախարարությունը հայտարարեց, որ շարունակելու է սպառազինության մատակարարումը Սիրիային, քանի որ այն իրականացվում է լրիվ օրինական հիմունքներով:
Մայիսի վերջին լրատվամիջոցները հայտնեցին Սիրիայի Տարտուս նավահանգիստ ռուսաստանյան սպառազինությամբ բեռնված «Պրոֆեսոր Կացման» նավի հասնելու մասին: Արևմուտքի պաշտոնական աղբյուրները ևս հաստատեցին այդ տեղեկությունը, սակայն, ինչպես և ռուսաստանյան կողմը, ձեռնպահ մնացին մեկնաբանություններից:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան