Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԸԶԲՈԼԼԱՀԸ» ՍԻՐԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԻՐ ԶԻՆԱՆՈՑԸ



Համաձայն իսրայելական հեռուստատեսության տվյալների, խոսքը վերաբերում է առաջին հերթին գործողության հեռավոր շառավիղ ունեցող СКАД-Д և հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներին: Խմբավորման ղեկավարությունը զգուշանում է, որ զինապահեստները, որոնց մեծ մասը գտնվում է Դամասկոսի մերձակայքում, կարող են հայտնվել խռովարարների ձեռքում և օգտագործվել Ասադի վարչակարգի դեմ:

Իսկ հորդանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, տիեզերքից կատարված լուսանկարներում պարզ երևում է Սիրիայի տարածքում շարժական ծանր հրթիռային կայանքների տեղաշարժը: Կայանները վերատեղակայվում են երկրի հարավային ու հյուսիսային` Թուրքիայի և Իսրայելի հետ սահմաններում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


04/06/2012