Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ 14 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՐԻԶԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ



Ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության համալիրի 14 ձեռնարկություններ և ֆիրմաներ, այդ թվում “Рособоронэкспорт”-ը Տուլայի “Конструкторское бюро машиностроения” ձեռնարկությունը, “Уралвагонзавод”-ը “Концерн ПВО “Алмаз-Антей”-ը, “Ижмаш”-ը, իրենց արտադրանքի շուրջ 200 ցուցանմուշ կներկայացնեն ցամաքային զորքերի և վերգետնյա միջոցների սպառազինության ու ռազմական տեխնիկայի “ЕВРОСАТОРИ – 2012” փարիզյան միջազգային ցուցահանդեսում, որը կգործի հունիսի 11-ից 15-ը: Ռուսաստանյան արտադրանքի ցուցադրության կազմակերպիչը «Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիան է: Ենթադրվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 47 պետությունների 400 ֆիրմաներ:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հովանու ներքո 1992-ից կազմակերպվող այս ցուցահանդեսին Ռուսաստանը մասնակցում է 1994 թվականից և այս տարի, ի թիվս այլ ցուցանմուշների, կներկայացնի Т-90С արդիականացված տանկի ավարտուն տարբերակը, տանկերի աջակցման մարտական մեքենա, “Тигр” զրահապատ մեքենայի վրա տեղադրված “Корнет-ЭМ” հակատանկային հրթիռային համալիրը, “Панцирь-С1” հրթիռահրետանային համալիրի դասարանային մարզասարքը, օպտիակական համակարգեր և դարբեր ռադիոլոկացիոն կայանքներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


07/06/2012