Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



Երեկ Լեոն Պանետտան ժամանել է Քաբուլ` վերահսկելու գրոհայինների դեմ իրականացվող գործողության ընթացքը և քննարկելու ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի՝ 2014 թվականին նախատեսված դուրսբերմանն առնչվող խնդիրներ: Նա հանդիպել է Աֆղանստանում կոալիցիայի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալլենի, Միացյալ Նահանգների դեսպան Ռայան Քրոքերի և Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդակի հետ:

Պանետտայի այցի նախօրեին Պենտագոնը խոստովանել էր, որ թալիբները վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել են, իսկ միայն այցի նախորդ օրը երկրի հարավում երեք մահապարտ գրոհայինի իրականացրած հարձակման հետեւանքով զոհվել էր 22 և վիրավորվել ավելի քան 50 մարդ:

Խորագիր՝ Նորություններ


08/06/2012