Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ` ՍՈՒԶԱՆԱՎԻ ԽՆԱՄԱԿԱԼ



ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման համաձայնել է դառնալ նոր կառուցվող և իր հարազատ նահանգի անունը կրող «Իլինոյս» սուզանավի խնամակալը: Այդ կարգավիճակը նախատեսում է մասնակցություն անձնակազմի կյանքին, անձնական կապերի հաստատում նավաստիների և նրանց ընտանիքների անդամների հետ: Մինչ այս Միշել Օբաման արդեն դարձել էր «Ստրատտոն» պարեկանավի խնամակալը: ԱՄՆ-ում սա առաջին դեպքը չէ, երբ առաջին տիկինը դառնում է ռազմանավի խնամակալ: Մասնավորապես, Ջորջ Բուշ կրտսերի կինը` Լորան, և Բիլլ Քլինթոնի կինը` Հիլարին` այժմյան պետքարտուղարը, դարձել են Տեխաս և Կոլումբիա սուզանավերի խնամակալները: Իսկ ավանդույթի սկզբնավորողը ԱՄՆ նախագահ Կելվին Կուլիջի (1923-1929) կինն էր` Գրեյս Կուլիջը, ով «Լոս Անջելես» ռազմական օդապարիկի խնամակալն էր:

Ամերիկացիները օրինակ են վերցրել Եվրոպայից, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայից, որտեղ սովորաբար ռազմանավերի խնամակալներ էին դառնում արքայական ընտանիքի անդամները:

«Վիրջինիա» դասի «Իլինոյս» սուզանավը ռազմածովային ուժերի կազմ պետք է մտնի մինչև 2015թ. վերջը: Ամերիկյան սուզանավի անձնակազմը առաջին անգամ ամբողջությամբ կազմված կլինի բացառապես կանանցից:

Խորագիր՝ #22 (938) 7.06.2012 – 13.06.2012, Ռազմական


13/06/2012