Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵՐԸ



Զորամասի հրամանատար գնդապետ Ս. Սահակյանի հրամանատարությամբ գործող զորամասի ծառայության պետ փոխգնդապետ Գ. Աբրահամյանը, զորամասի բաժանմունքի պետ մայոր Ա. Մխիթարյանը եւ բաժանմունքի սպա կապիտան Բ. Հարությունյանը զորամասի «հին տղերքից» են։ Ազատագրական պայքարից հետո նրանք իրենց ծառայությունը շարունակում են հայոց բանակում։ Փոխգնդապետ Գ. Աբրահամյանի անունը գրված է զորամասի Պատվո գրքում։ Պարգեւատրվել է «Արիության», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով։ Անդրանիկ Մխիթարյանի կուրծքը զարդարում են «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակից», «Մարտական ծառայության համար», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» եւ այլ մեդալներ։ Իսկ կապիտան Բորիս Հարությունյանը պարգեւատրվել է «1992-94թթ. մարտական գործողությունների մասնակից», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Տարեվերջին բարդ առաջադրանքը գերազանց կատարելու համար նրանք երեքն էլ, ի թիփս այլոց, խրախուսվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, զորամիավորման հրամանատար գնդապետ Հ. Օհանյանի կողմից։ Քաջարի սպաները լուսանկարվեցին զորամասի հրամանատար, հերոսաբար զոհված փոխգնդապետ Ալբերտ (Մնո) Աբրահամյանի հուշաքարի մոտ։
-Մեր բանակն ուժեղ է մեր զինվորներով։ Նրանք դարձան մեր ազատամարտիկներին արժանի փոխարինողներ։ Աշխարհում երեւի չկա մի բանակ, որի զինվորն, այս բարձրության մարտական հենակետերում ծառայի, պաշտպանի իր երկիրը։ Ամեն օր հպարտությամբ ենք անցնում լեռնաշղթայի մեր անառիկ դիրքերով։ Վստահեցնում ենք՝ թշնամու ցանկացած ոտնձգություն կստանա իր արժանի, ջախջախիչ պատասխանը,- ասացին սպաները։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #04 (869) 02.02.2011 – 09.02.2011, Ազգային բանակ


10/02/2011