ՌԴ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՖՂԱՆՍՏԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ ՆԱՏՕ-Ի ՇՈՒՐՋ 400.000 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
Մեքսիկայի Լոս-Կաբոս քաղաքում կայացած հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ասպարեզում ակտիվ համագործակցության համար: Օբաման հայտնել է, որ անցած ժամանակահատվածում ՌԴ տարածքով Աֆղանստան է տեղափոխվել միջազգային խաղաղապահ ուժերի 379.000 զինծառայող, ռազմական բեռներով՝ 45.000 կոնտեյներ, իրականացվել է 2.200 ավիաչվերթ:
Խորագիր՝ Նորություններ