ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ՀԱՄԱՐՎՈՂ 14 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ
Ընթացիկ տարում հայտնաբերվել և տուն է վերադարձվել երկու չեչենական պատերազմներում անհայտ կորած համարվող 14 ռուսաստանյան զինծառայող: Նախկինում նրանք համարվում էին զորամասն ինքնակամ լքածներ, սակայն պարզվել է, որ իրականում եղել են գերության մեջ կամ կատարել հարկադիր աշխատանքներ: Պարզվել է ևս 50-ի ճակատագիրը: Ներկայում դեռևս անհայտ կորած է համարվում 336 զինծառայող:
Գրեթե երկու տարի տևած առաջին չեչենական պատերազմի ընթացքում սպանվեց 4.103, վիրավորվեց 19,794 և անհայտ կորավ 1.906 ռուսաստանցի զինծառայող:
Խորագիր՝ Նորություններ