Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿ ԶՈՐԱԽԱՂԵՐ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ



ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը մոտ առաջիկայում ՌԴ բոլոր սուբյեկտներում, որոնց տարածքում կան զինապահեստներ, կկազմակերպի արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում համատեղ զորավարժություններ տարբեր ծառայությունների հետ` մշակելու իրավիճակին արձագանքելու, բնակչությանը տեղեկացնելու և տարհանելու համատեղ գործողությունները: Որոշումը վերջնականպես ընդունվել է վերջերս Օրենբուրգում գտնվող զինապահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունից հետո:

Նման առաջին զորավարժությունը մի քանի օր առաջ կայացել է Կուրսկի մարզում, ուր գտնվում են պաշտպանության նախարարության հրթիռահրետանային սպառազինության պահեստները:

Խորագիր՝ Նորություններ


22/06/2012