Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ



Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ձևավորել է երկրի նոր կառավարություն: Առանցքային` պաշտպանության, ներքին գործերի ու արտաքին գործերի նախարարները չեն փոխվել: Ռաուդ Ռաջիի` պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելը վերջ է տվել ընդիմադիր գրոհայինների կողմից նրա սպանվելու մասին շրջանառվող լուրերին:

Նոր կառավարությունում կգործի նաև նոր` ազգային հաշտեցման հարցերի նախարարությունը, որը կղեկավարի Ասադի վարչակարգին ընդիմադիր Ազգային-սոցիալական կուսակցության ղեկավար Ալի Հայդարը:

Ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ` Ազատության և վերափոխումների ժողովրդական ճակատի նախագահ Կադրի Ջամիլը նշանակվել է վարչապետի տեղակալ տնտեսության հարցերով:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


25/06/2012