Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԴԱՏՎԵՆ ՍՏԻՊՈՂԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԱՄԱՐ



ՌԴ պաշտպանության նախարարության ավիացիոն անձնակազմի պատրաստման և զորային փորձարկումների Լիպեցկի կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Էդուարդ Կովալսկին և ավիացիոն խմբի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Սիդորենկոն 2010 թվականից ի վեր բարձր առաջադիմության համար պարգևավճարներ ստացող ունկնդիրներին ստիպել են գումարներ վճարել իրենց և այդ կերպ յուրացրել 7,7 միլիոն ՌԴ ռուբլի գումար:

Արևմտյան զինվորական օկրուգի զինվորական դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել Տամբովի կայազորային զինվորական դատարան: ՌԴ քրեական օրենսգիրքը նման հանցագործության համար նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Խորագիր՝ Նորություններ


26/06/2012