ԱՄԵՆ ԻՆՉ` ԱՊԱԳԱՅԻ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ
Ֆրանսիայի պաշտպանական գնումների գործակալությունը (DGA) մինչև տարեվերջ զորքեր կմատակարարի հետևակի նոր զրահամեքենա, որը հատուկ մշակվել է «ապագայի զինվորի» FELIN հանդերձանք ունեցող զինծառայողի համար: Նոր զրահամեքենաները համալրված են կապի ժամանակակից համակարգերով և այլ սարքավորումներով, հարմարեցված են FELIN հանդերձանքին ներմիացված մարտկոցները լիցքավորելու համար: 25մմ-անոց թնդանոթով զինված ՀՄՄ-ն կարող է տեղավորել տասնմեկ «ապագայի զինվորի»: Նոր զրահամեքենան ցուցադրվել է հունիսի 11-15-ը Փարիզում անցկացվող Eurosatory-2012 ռազմական արտադրանքի ցուցահանդեսում:
Նոր հանդերձանքը մշակում է 25 ընկերություն` ֆրանսիական Sagem-ի գլխավորությամբ: Այն ներառում է զենք, զինամթերք, զրահաբաճկոն, պաշտպանիչ սաղավարտ` երկու էկրանով և միկրոֆոնով, համակարգիչ, կապի և նավագնացության միջոցներ, մարտկոցներ, սննդի և ջրի մեկօրյա չափաբաժին: Հանդերձանքի ընդհանուր քաշը մոտ 25 կգ է:
Բացի Ֆրանսիայից, ապագայի զինվորի համար հանդերձանքի մշակումներ են կատարում նաև այլ երկրներ, մասնավորապես՝ Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և այլն:
Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ռազմական