Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԴԵՀ ՍՈՒԶԱՆԱՎՈՒՄ



Ռազմական նավաշինարանում նորոգման կանգնած ամերիկյան «Մայամի» ատոմային սուզանավում բռնկված հրդեհի պատճառը շինարարական փոշեծծիչն է: Դա են փաստել մայիսի 23-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ սկսված հետաքննության նախնական արդյունքները: Փոշեծծիչով ամեն օր աշխատանքից հետո պարզապես մաքրել են սրահները: Հրդեհը շարունակվել է մի քանի ժամ, անձնակազմի և հրշեջ ծառայության անդամներից մի քանիսը տուժել են: Մի քանի բաժանմունքներ ամբողջովին ոչնչացվել են կրակից: Հայտարարվել է, որ սուզանավի ատոմային ռեակտորը և հրթիռային սպառազինությունը չեն տուժել:

22 տարի առաջ այս սուզանավի կառուցման համար ծախսվել է շուրջ մեկ միլիարդ դոլար, իսկ այժմ նորոգման համար կպահանջվի ավելի քան 400 միլիոն դոլար: Արդիականացման համար նախատեսվում էր ծախսել մոտ 38 միլիոն դոլար: Ռազմածովային ուժերի հրամանատարությունը առայժմ չի որոշել` 13 տարվա շահագործման ռեսուրս ունեցող սուզանավը վերականգնման ենթակա՞ է, թե ոչ:

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Ռազմական


27/06/2012